ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է քաղաքական փախստականներին ապաստան տրամադրելու սահմանափակումները, սակայն տրամադրման մասին որոշումը կկայացվի անհատական կարգով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքական ապաստան տրամադրելու կարգը Ռուսաստանում հաստատվել էր նախագահի 1995թ․ հրամանագրով։ Դրանում ներառված էին պայմաններ, որոնց պատճառով օտարերկրացիները չէին կարողանում քաղաքական ապաստանի տրամադրման դիմում ներկայացնել։

«Ռուսական Դաշնության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը հանեց 20 տարի առաջ սահմանված սահմանափակումները, որոնք թույլ չէին տալիս ապաստան տրամադրել քաղաքական փախստականներին։ Միաժամանակ, անպայման, որոշումները հետագայում կկայացվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար անհատական կարգով՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության պետական շահերը»,- ասվում է Կրեմլի տեղեկատվության մեջ։