ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ չէ, երբ պնդում է, որ «Իսլամական պետությունը» Սիրիայում պարտություն է կրել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Տոբիաս Էլվուդը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ Թրամփը Twitter-ում գրել էր, թե «մենք հաղթել ենք ԻԳԻԼ-ին Սիրիայում», Էլվուդը պատասխանել էր․ «Ես կտրականապես համաձայն չեմ։ Այն վերածնվել է ծայրահեղականության այլ ձեւերով, եւ սպառնալիքը դեռեւս ողջ է»։

Նշենք, որ Սպիտակ տունը հաստատել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։