Չգիտեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում արդյոք կկայանա՞, բայց ես դրան պատրաստ եմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես չգիտեմ, - ասել է նա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: - Ես բազմիցս եմ ասել, որ մենք պատրաստ ենք նման հանդիպմանը»:

Նա նաեւ կարծում է, որ ԱՄՆ նախագահի վրա հարձակումները կվերականգնվեն Կոնգրեսի թարմացումից հետո. «Հիմա Կոնգրեսում իշխանությունը փոխվում է՝ գրեթե հավանաբար, 100 տոկոսով կարելի է կանխատեսել, որ գործող նախագահի վրա նոր հարձակումներ կլինեն»,- ասել է Պուտինը:

«Այս պայմաններում նա արդյոք կկարողանա՞ Ռուսաստանի հետ նոր երկխոսություն վարել՝ չգիտեմ, սա պետք է նրանց հարցնել»,- հավելել է ՌԴ նախագահը: