ԱՄՆ ռազմածովային ուժերի մի խումբ նավեր՝ USS John C. Stennis միջուկային ավիակրի գլխավորությամբ, մտել են Պարսից ծոց՝ տեղեկացնում է Associated Press-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մայիսին Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո սա Պարսից ծոց առաջին մուտքն է եղել։ Սպասվում է, որ ավիակիրը երկու ամսով կտեղակայվի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, որի ընթացքում նրա տեղափոխումները կկատարվեն միայն Ծոցի սահմաններում։
The Wall Street Journal թերթի տվյալներով՝ ամերիկյան նավերի խմբի մուտքը Պարսից ծոց Իրանին իրենց ուժը ցույց տալու նպատակ ունի։ Ավիակրի ներկայությունը «կապահովի ուժերի դասավորման դրական տարբերությունը» այն դեպքում, եթե Իրանը թշնամական գործողություններ կատարի այդ ջրերում՝ պարզաբանել է թերթի աղբյուրը Պենտագոնից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների ձեռք բերումը վերջ դրեց Պարսից ծոցում ամերիկյան ավիակիրների գործողությունների ազատությանը եւ ստիպեց Վաշինգտոնին նահանջել։





























