Նախօրեին Ֆրանսիայի հարավում ավտոմեքենայի վարորդը զոհվել է «դեղին ժիլետների» կողմից շրջափակված ճանապարհին բեռնատարի հետ բախման արդյունքում, տեղեկացնում է Ռոյթըրը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Փերպինյան քաղաքի մոտ։

Ավելի վաղ տեղեկացվել էր հակակառավարական ցույցերի 10 զոհի մասին։ Հիմա նրանց թիվը հասել է 11-ի։

Անկարգությունները Ֆրանսիայում շարունակվում են հոկտեմբերի կեսից։ Երկրի բնակիչների դժգոհության առիթ է հանդիսացել բենզինի հարկի բարձրացումը։