Լոս-Անջելեսում Իսրայելի գլխավոր հյուպատոս Յակով Դայանը որոշել է իր հիմնական պարտականություններից բացի՝ Իսրայելի եւ նրա քաղաքացիների բարեկեցությունը Կալիֆորնիա նահանգում ապահովելու առաքելությունը, զբաղվի նաեւ արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես մահմեդական Ադրբեջանի շահերի լոբբինգով։ Ինչպես տեղեկացնում է ամերիկահայերի Asbarez թերթը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, Յակով Դայանը ԱՄՆ-ում հրեական համայնքին կոչ է արել սատարել Ադրբեջանին եւ նրա շահերը Միացյալ Նահանգներում։

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հետաքրքրությունների լոբբինգը Յակով Դայանի նոր հոբբին է կամ էլ դրամ վաստակելու նոր ձեւ։ Ամեն դեպքում, չի կարելի բացառել, որ հրեա դիվանագետին ուղղակի խաբել են։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Իսրայելի գլխավոր հյուպատոսը իր հայտարարությունն արել է Լոս Անջելեսում պաշտոնական Բաքվի կողմից քարոզչական աշխատանքներ համար տեղակայված Էլին Սուլեյմանովի հետ կլոր սեղանի ժամանակ։ Հենց այս աշխատանքի շրջանակներում է կազմակերպվել «կլոր սեղան Լոս-Անջելեսի հրեական համայնքի համար»: Կլոր սեղանը կազմակերպվել է Բաքվի միջոցներով։