ԱՄՆ հեռացող պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին օրենք է ստորագրել: Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը:
Օրենքը ստորագրվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտադիր է Մաթիսին երկու ամիս շուտ փոխարինել, քան նախատեսվում էր: Ըստ պաշտոնյաների դա պայմանավորված է Մեթիսի հրաժարականի նամակում ներքին քաղաքականության վերաբերյալ մեղադրանքի պատճառով նախագահի զայրույթով:
Ենթադրվում է, որ զորքերի դուրսբերումը կարող է սկսվել մի քանի շաբաթ անց: Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ կոնկրետ ծրագիր է մշակվում:
Մաթիսն իր հրաժարականի նամակում գրել էր, որ փետրվարի վերջին հրաժարական կտա: Սակայն Թրամփն ասել էր, որ պաշտպանության նախարարի տեղակալ Պատրիկ Շանահանը պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից:





























