Լիբիայում եթովպացի քրիստոնյաների 34 մարմին է հայտնաբերվել։ Նրանք 2015թ․ սպանվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Reuters-ը հայտնում է, որ նրանց մարմինները հանվել են եղբայրական գերեզմանից։
2015թ․ ապրիլին սոցցանցերում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են զինյալները սպանում եւ գլխատում նարնջագույն կոմբինեզոն հագած քրիստոնյաներին։
Իրավաբանական որոշ պրոցեդուրաների ավարտից հետո մարմինները կվերադարձվեն Եթովպիային։





























