ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի հետ իր տարաձայնությունների մասին։

«Այն փոքրաթիվ սենատորները, որոնք կարծում են, թե ես չեմ սիրում կամ չեմ գնահատում այլ երկրների հետ դաշնակցությունը, ճիշտ չեն, ես գնահատում եմ։ Սակայն ինձ դուր չի գալիս, երբ այդ երկրներից շատերն օգտվում են Միացյալ Նահանգների հետ բարեկամությունից՝ ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ առեւտրում․․․ Մենք զգալի չափով սուբսիդավորում ենք զինծառայողներին աշխարհի մեծ թվով շատ հարուստ երկրներում, եւ միաժամանակ այդ երկրներն օգտվում են առեւտրում ԱՄՆ-ի եւ հարկատուների բոլոր առավելություններից։ գեներալ Մաթիսը դրանում խնդիր չէր տեսնում։ Ես տեսնում եմ, եւ այդ հարցն արդեն կարգավորվում է»,- Twitter-ում գրել է Թրամփը։