Ավստրիայում 14-ամյա տղան, Սանտա Կլաուս խաղալով, մնացել է ծխնելույզի մեջ՝ տեղեկացնում է DW-ն։

Լինց քաղաքի հրշեջներին հաջողվել է տղային հանել ծխնելույզից այն բանից հետո, երբ նա երեք ժամ այնտեղ էր մնացել։

Տղայի 49-ամյա հարեւան Մուհարեմ Բ․-ն լսել է, թե ինչպես է նա օգնության կանչում։ Հարեւանը բարձրացել է տանիք, որպեսզի պարզի որտեղից է լսվում ձայնը։ Նա ականջը մոտեցրել է լքված բուխարուն եւ հասկացել, որ ծխնելույզի մեջ մարդ կա։ Տեղ հասած հրշեջները քանդել են բուխարին եւ փրկել տղային։

Տղան փրկարարներին ասել է, որ բարձրացել էր տանիք եւ մտել ծխնելույզի մեջ, քանի որ ուզում էր Սանտա Կլաուս խաղալ։