Արգենտինայում սեռական բռնությունների մեղադրանքների ալիք է անցել, հաղորդում է Associated Press-ը:

Վերջին շրջանում կանայք սկսել են ակտիվորեն ելույթ ունենալ անցյալ տարիների սեռական բռնությունների մեղադրանքով:

Վերջերս հրեական դպրոցական համայնքի շրջանավարտները, այդ թվում արգենտինացի քաղաքական գործչի դուստր Դանիել Ֆիլմուսը հրապարակավ դպրոցական բժշկին մեղադրեցին իրենց նկատմամբ սեռական անարգանքի մեջ, երբ նրանք 13-14 տարեկան էին:

Բացի այդ քաղաքական կուսակցությունները եւ ակտիվ երիտասարդական խմբերը սկսեցին սոցցանցերում գրել եւ լրատվամիջոցներին հայտնել սեռական ոտնձգությունների մասին:

«Արգենտինան հազարավոր կանանց սոցիալական մոբիլիզացիայի առաջատարներից է, նման բան Լատինական Ամերիկայում նախկինում չի եղել եւ դա ազդեցություն է ունենում եղբայրական երկրների վրա», — ասել է Մարիա Ելենա Նադդեոն, որը Բուենոս Այրեսում  օբմուդսմեն է աշխատում: Նա վկայակոչել է նմանատիպ շարժոևւմներին Ուրուգվայում, Բոլիվիայում, Էկվադորում եւ Չիլիում:

Կոնգրեսում խորհրդական աշխատող արգենտինուհի Կլաուդիա Գեբելը  սենատի աշխատակազմի ղեկավար Պեդրո Ֆիորդային սեռական ոտնձգության մեջ է մեղադրել: Բացի դրանից, դերասանուհի Տելմա Ֆարդինը հրապարակավ դերասան Խուան Դարտային մեղադրել է 2009 թվականին բռնաբարության համար, երբ նա 16 տարեկան էր: Գրողները, քաղաքական գործիչները եւ լրագրողները սոցիալական ցանցերում դերասանուհուն իրենց աջակցությունն են հայտնել, գրում է  Gazeta-ն: