Ադրբեջանի Գյանջա (նախկին Կիրովաբադ) քաղաքում տեղակայված զորամասում դժբախտ դեպք է գրանցվել:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունից, զինվոր Սալիմզադե Լոգման Իլգար Օղլուն ցած է ընկել 3-րդ հարկից:

Տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը բավարար է:

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում: