Զինված հանցագործը Փենսիլվանիայում հանձնվել է այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ջոկատի անդամը, որ մասնակցում էր նրա կալանավորման գործողություններին, սուրբծննդյան երգ է երգել՝ հայտնում է տեղական Reading Eagle թերթը։

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ոստիկանություն է զանգել մի տղամարդ, ով անհանգստություն է հայտնել իր հասակակից 34-ամյա Վիսնենթ Լյուիսի վարքագծի վերաբերյալ, որը վերջերս ամուսնալուծվելուց հետո ապրումների մեջ է։ Զանգողը հայտնել է, որ Լյուիսը զինված է, եւ նրա կալանավորման համար հատուկ ջոկատ է կանչվել։ 10 ժամ Լյուիսը հրաժարվել է բացել դուռը եւ հրացանից կրակ է բացել։ Մի քանի փամփուշտներ կպել են ոստիկանական մեքենային եւ հանդիպակաց տան պատին, սակայն ոչ ոք չի տուժել։

Ամեն ինչ վերջացել է առավոտյան 7-ին, երբ բանակցողը Լյուիսի խնդրանքով նրա համար երգել է սուրբծննդյան հայտնի White Christmas երգը։