Օրերս մահվան դեպք է գրանցվել «Արմենիա» ՀԲԿ-ում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Կայքի  տեղեկություններով՝  62-ամյա Սամվել Հարությունյանը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 28-ին, որտեղ մոտ երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին մահացել է։

Հարազատները կարծում են, որ մեղավորը բուժանձնակազմն է, քանի որ վերակենդանացման բաժնի բժիշկը մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։