Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանը մասամբ տարհանվել է ահաբեկչության վտանգի պատճառով, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով օդանավակայանի թվիթերյան հայտարարությյունը։
Նշվում է, որ ուղեւորը սպառնացել է ռումբ պայթեցնել երրորդ տերմինալում։ Ներկայումս անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն․ «Իրավիճակը Սհիպհոլում վերահսկողության տակ է։ Կասկածյալը ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից»,-հավելել են օդանավակայանում։





























