Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձը առանձնացել է Ֆրանսիայում բողոքի ցույցեր անցկացնողների նկատմամբ անդրդվելիությամբ եւ հնարավոր սոցիալական տնտեսական միջոցների վերաբերյալ հայտարարաության բացակայությամբ: Այս ամենի հետ չեն համաձայնել ընդդիմադիրները եւ «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները, որոնք քննադատել են երկրի ղեկավարի հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն ժամանակ, երբ ազգը խաղաղության, վեհ եւ եղբայրական տեսլականի, պետության ղեկավար արբիտրի կարիք ուներ, ֆրանսիացիները ամանորյա ուղերձում նկատեցին կլանի ղեկավարի, գլոբալացման գաղափարախոսի եւ բարոյախոսության պրոֆեսորի հայտարարություններ», - ասվում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության հայտարարությունում:

Լը Պենը Twitter-ի էջում ավելի զուսպ է արտահայտվել՝ Մակրոնին «խաբեբա» եւ «կրակամոլ» անվանելով՝ ակնարկելով, որ իր ելույթով, նա, հավանաբար, չի հանդարտեցնել  երկրի քաղաքացիների զայրույթը, որոնք դժգոհ են մնացել հայտարարված բարեփոխումներից հետո:

«Դաստիարակչական տոնի» եւ «հասարակությունից կտրված լինելու համար» երկրի ղեկավարը շատ քաղաքական գործիչների քննադատությանն է արժանացել, ընդ որում ինչպես ձախ, այնպես էլ աջ շարժումներից:  

Մասնավորապես Twitter-ում մեղադրանքներ են հնչել «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման ղեկավար Ժան Մյուկ Մելանշոնի, ինչպես նաեւ «Վեր կաց Ֆրանսիա» աջ շարժման ղեկավար  Նիկոլ Դյուպոն-Էնյանի կողմից:

«Եթե հանրաքվե չկա, ֆրանսիացիները եվրոպական ընտրություններում որոշում կկայացնեն»,-ընդգծել է Դյուպոն-Էնյանը, հիշեցնելով, որ նախագահն իր խոսքում չի անդրադարձել քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեին (R.I.C.), որը «դեղին բաճկոնները» պահանջում են մշտական հիմքով անցկացնել պետական հարցերի որոշման համար