Հայկական բանակի բարեփոխումները հետապնդում են 2 գլխավոր նպատակ. Անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ստեղծում, Երեւանի պետական համալսարանում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ազգային երաշխիքը` ստեղծել պատրաստված, արհեստավարժ, բարձր մարտական ոգով, արագ արձագանքողղ, ժողովրդավարական վերահսկվող բանակ»,- ասել է նա: Միջազգային երաշխիքները, ըստ նախարարի, երկրի հեղինակության բաձրացումն է, այդ թվում խաղաղարար առաքելություններին հայ զինծառայողների մասնակցության միջոցով:

Խոսելով լիովին պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորության մասին` Սեյրան Օհանյանը դա նպատակահարմար է համարել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պայմաններում: «Հայկական զինված ուժերը դեռ երկար են համալրվելու «խառը» եղանակով, այսինքն` միաժամանակ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներով»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ պայմանագրային ծառայության ներդրումը դրական արդյունք է տվլ, աշխատանքը շարունակվելու է, սակայն դեռ վաղ է խոսել լիովին պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորության մասին:

Սեյրան Օհանյանը հայտարարել է նաեւ, որ կարգապահությունը բանակում տարեցտարի ամրապնդվում է, տարվում է հետեւողական դաստիարակչական աշխատանք եւ միջադեպերի պրոֆիլակտիկա: