Ադրբեջանի կողմից  ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնա, Երեւանի պետական համալսարանում  հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում։ «Այդ է պատճառը, որ վիրավորների եւ զոհերի մեծ թիվը ոչ թե խախտումների, եւ ոչ թե՝ ադրբեջանական դիպուկահարների «լավ» աշխատանքի արդյունք է»,- նկատել է նա։

Օհանյանի կարծիքով, ադրբեջանցի զինվորականների կողմից հրադադարի խախտման դեպքերի մեծամասնությունը կատարվում է առանց հրամանատարության գիտության, կարգուկանոնի բացակայության պատճառով։

Նախարարը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Հայաստանին ներգրավել զինման մրցարշավի մեջ։ Սակայն, հիշեցրել է նախարարը, հայկական կողմը շեշտադրումն արել է ոչ թե քանակի, այլ որակի եւ մարտական ոգու բարձրացման վրա։ Նախարարն ընդգծել է, որ հայկական բանակն անցյալում ոչ մի թիզ հող չի զիջել եւ պատրաստ է լուծել իր առջեւ դրված խնդիրները։