Թաիլանդի թագավորը մայիսի 4-6-ին պաշտոնապես կթագադրվի որպես բազմադարյա միապետության վերջին տիրակալ, հայտնում է Reuter-ը՝ վկայակոչելով Թագավորական պալատի հայտարարությունը:
66-ամյա թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը գահը ժառանգել է 2016 թվականին հոր՝ Պումիպոնա Ադուլյադետի մահից հետո, որն իշխել էր 70 տարի:
«Նորին մեծությունը նպատակահարմար է համարում թագադրման արարողությունն անցկացնել թագավորական ավանդույթներին համապատասխան հանուն ազգի եւ թագավորության բարօրության»,- նշված է պալատի հայտարարության մեջ:
Եռօրյա արարողության ժամանակ թագավորը կթագադրվի մայիսի 4-ին, իսկ մայիսի 5-ին տեղի կունենա տոնական շքերթը: Թագավորը մայիսի 6-ին կհանդիպի պետական եւ արտասահմանցի պաշտոնյաների հետ:
Թաիլանդը սահմանադրական միապետություն է 1932 թվականից, բայց թագավորը նախկինի պես համարվում է իր ժողովրդի եւ մշակույթի հոգեւոր պաշտպանը:





























