New Atlas-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ Rolls-Royce ավտոմոբիլային ընկերության ճարտարագետները, այլ կազմակերպությունների փորձագետների աջակցությամբ կստեղծեն էլեկտրական ինքնաթիռ, որը կարող է հավաքել ավելի քան 480 կմ/ժ արագություն,
Ծրագիրը մշակվում է ACCEL-ի հրապարակային առաջարկի շրջանակներում եւ մասամբ հովանավորվում է բրիտանական կառավարության կողմից:
Ներկայումս էլեկտրական ավիացիայի ոլորտում ռեկորդը պատկանում է Siemens ընկերությանը, որի 330LE թռչող սարքը զարգացրել է ռեկորդային արագություն`մինչեւ 337 կմ/ժ:
Rolls-Royce, Electroflight, YASA- ի եւ Aerospace Research Institute-ի ինժեներները մտադիր են ստեղծել թռչող սարք, որը կսահմանի նոր ռեկորդ էլեկտրական ավիացիայի ոլորտում: Օդանավը նախագծված կլինի սառեցման համակարգով էլեկտրական մարտկոցի հիման վրա, որը կունենա ամենաբարձր էներգետիկ խտությունը տվյալ ոլորտում: Ինքնաթիռը կշարժվի շնորհիվ YASA-ի արտադրության երեք 750R էլեկտրաշարժիչների։
Սարքի դեբյուտը օդում ծրագրվում է արդեն 2020 թվականին, մարտկոցի լիցքը պետք է բավարարի 350 կմ ճանապարհի հաղթահարմանը, դա Լոնդոնից Փարիզ ուղիղ չվերթի մոտավոր հեռավորությունն է:





























