Իսպանիայի դատարանը շուրջ 5 տարվա ազատազրկման է դատապարտել Վալենսիայի բնակչուհուն, որը հիվանդ իտալացի պատանու անունից ընկերուհուց պարբերաբար փող է շորթել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Europa Press-ը։

Նշվում է, որ կինը 2016 թվականին համոզել է իր ծանոթուհուն սոցիալական ցանցում ծանոթանալ իտալացի երիտասարդի հետ, որի էջն ինքն էր ստեղծել։

«Ծանոթությունից» հետո խաբեբա կինը հայտնել է իր զոհին, որ տառապում է լեյկեմիայով եւ համոզել է նրան իրեն ուղարկել փող, երկու սմարթֆոն, հագուստ եւ այլ իրեր, որոնք իբր իրեն պետք է են լինելու հիվանդանոցում։ Սրտացավ կինը 600 եվրո է ծախսել գնումների վրա եւ եւս 500 եվրո փոխանցել է իր «հիվանդ» ընկերոջ հաշվեհամարին։

Ավելի ուշ նրանք որոշել են հանդիպել։ Խաբեբա կինը փորձել է խոսել տղամարդու ձայնով, իտալական ակցենտով եւ խնդրել է ընկերուհուն կապել աչքերը, որ չտեսնի իրեն «հիվանդ վիճակում»։ Օգտվելով այդ հանգամանքից, նա սկսել է ոտնձգություններ անել տուժողի նկատմամբ։ Վերջինս փախել է ժամադրության վայրից։

5 տարի ազատազրկումից հտո, կինը եւս 5 տարի պետ է լինի իրավապահների հսկողության տակ։