Բելգիայում մի քանի օրվա ընթացքում սպիտակ փոշով նամակներ ուղարկելու 4-րդ դեպքն է գրանցվել: Հերթական անգամ ժամանելով դեպքի վայր՝ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները վտանգ չեն հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ՝ Նոր Տարվա նախաշեմին, կասկածելի փոշով ծրար էր ուղարկվել Միգրացիայի հարցերով նախկին պետքարտուղար Թեո Ֆրանկենի տուն:
Այդ ժամանակ քաղաքական գործիչն ընտանիքի հետ մի քանի ժամ կարանտինում փակված էր մնացել, մինչեւ որ չէր հաստատվել սպառնալիքի բացակայությունը:
Այնուհետ կասկածելի ծրարն ուղարկել են Լուվենի արդարադատության պալատ: Այս անգամ էլ պարզվել էր, որ փոշին անվնաս է:
Հինգշաբթի ոստիկանությունը եւ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները կանչով ժամանել էին Բրյուսելի մերձակաքյում գտնվող Զավենտեմ կոմունայի շենք, որտեղ նույնպես կասկածելի ծրար էին գտել: Աշխատակիցներին որոշ ժամանակով տարհանել էին, փոշին փորձաքննության համար լաբորատորիա տարել:
Հինգշաբթի ավելի ուշ նամակի մասին հաղորդել էր եւս մեկ քաղաքական գործիչ, CD&V ֆլամանդացի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցության նախագահ Վուտեր Բեկեն:





























