Ուրբաթ սակարկությունների ժամանակ ոսկու գինն անցյալ տարվա հունիսից սկսած աճել է մինչեւ ռեկորդային մակարդակ: Արժեքն անցել է տրոյական ունցիայի դիմաց 1300 դոլար շեմից՝ պաշտպանական ակտիվների պահանջարկի մեծացման ֆոնին, փոխանցում է RG-ն:
Ոսկու գնի աճ է հարուցել պահանջարկը: Տնտեսական աճի թուլացման ցուցանիշները եւ ամբողջ աշխարհում ակցիաների շուկայի փլուզումը նպաստում են ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների հանդեպ ներդրողների հետաքրքրությանը: Ընդունված է ոսկին համարել «անվտանգ փող»: Վերլուծաբանները չեն բացառում ոսկու գների հետագա աճը:





























