Հարավային Աֆրիկայի գյուղերից մեկում երբ մայրը տեսել է, թե ինչպես է ավազակախումբը բռնաբարում դստերը, երկար չի մտածել, վերցրել է դանակն ու սպանել նրանցից մեկին, եւս երկուսը լուրջ վիրավորվել են, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Mirror-ին։
57-ամյա խիզախ կինը, որին մայր առյուծ են անվանել, երկու մղոն վազել է, որպեսզի կանխի բռնությունը։ Բայց արդյունքում նրան մեղադրել են սպանության համար։
Կինը, որի անունը չի հրապարակվում գաղտնիության նպատակներով, ընթրիք էր պատրաստում իր տանը, երբ նրա մոտ է վազել վախեցած ընկերուհին։ Նա պատմել է, որ երեք տղամարդ բռնել են նրա 27-ամյա դստերը, քարշ տվել դեպի շենք, հանել շորերն ու սկսել բռնաբարել։
Մայրը երբ չի կարողացել կապվել տեղի ոստիկանությանը, ձեռքն է վերցրել դանակն ու վազել փրկելու աղջկան։ Կինը վազել է երկու մղոն եւ նոր միայն լսել աղջկա ճիչերը։ Նա հանկարծակիի է բերել երեք մերկ տղամարդկանց ու լուրջ վնասվածքներ հասցրել նրանց։
Երբ աղջկա մորը սպանության եւ երկու մահափորձի մեղադրանք է ներկայացվել, տեղի բնակիչներն ընդվզել են։ Նրանք ավելի քան $12 հազար են հանգանակել կնոջ պաշտպանության համար, եւ երեք շաբաթ անց բոլոր մեղադրանքները հանվել են, բռնաբարություն գործած երկու տղամարդիկ դատապարտվել են 30 տարվա բանտարկության, իսկ ցմահ ազատազրկումից խուսափել են միայն այն պատճառով, որ երկուսն էլ տուժած էին՝ դանակի հարվածներ էին ստացել։
Կինը, որն ապրում է փոքրիկ հյուղակում դստեր հետ միասին, հանգանակված փողերով մտադիր է գնել բնակարան։





























