«Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի մասնակիցները Փարիզում անկարգությունների ժամանակ լողացող ռեստորան են հրդեհել Օրսե թանգարանի կողքին, հաղորդում է RT-ն՝ հղում կատարելով BFM TV-ին։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, հրդեհը մարվել է հրշեջների կողմից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիսթոֆ Քասթաները պատասխանատվության եւ օրենքը հարգելու կոչ է արել՝ հավելելով, որ Փարիզի որոշ ագլոմերացիաներում լարվածություն եւ բռնություն է նկատվել։
Ավելի վաղ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր օգտագործել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի մասնակիցների դեմ։
Իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ցուցարարների բախումը տեղի է ունեցել Աստվածամոր տաճարի կամրջի հարեւանությամբ գտնվող ոստիկանական վարչության շենքի մոտ։





























