Երկու անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել խաղատան վրա. կան տուժածներ, հաղորդում է Կորրեսպոնդենտ.net-ը՝ վկայակոչելով Նիկոլաեւսկի շրջանի ոստիկանության մամուլի ծառայության հայտարարությունը Facebook-ում:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ ժամը 9:45-ին, Կոսմոնավտների փողոցում:

Ըստ վարչության տվյալների՝ բալակլավներով երկու տղամարդ մուտք են գործել խաղասրահ եւ հրազենի կիրառմամբ հափշտակել գումարը դրամակղից: Գումարի չափը չի ճշտգրտվում:

Այդ ժամանակ խաղասրահում կար հինգ մարդ՝ անվտանգության աշխատակիցը, գանձապահը, եւս մեկ աշխատակիցն ու երկու հաճախորդները:

«Կրակահերթի արդյունքում սրահի աշխատակիցն ստացել է ոտքի եւ անրակի շրջանում վիրավորում: Այժմ տուժածն ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Նրանց գործողությունները որակավորվել են որպես ավազակային հարձակում (հոդված 187, Ուկրաինայի ՔՕ): Անհապաղ քրեական գործողությունները շարունակվում են: