ԱՄՆ-ում Uber-ի 48-ամյա վարորդ Ջեյսոն Դալթոնը խոստովանել է 6 սպանությունների, որոնք կատարվել են 2016 թվականի փետրվարին Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում, ինչպես նաեւ հրազենի կիրառմամբ մահափորձերի եւ հանցագործությունների մասին, հաղորդում է BBC-ն:

Ընդհանուր տաքսու նախկին վարորդին մեղադրում են 16 հանցագործությունների մեջ: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի:

Դատական գործընթացի  ժամանակ նա հայտնել է, որ որոշել է իր կամքով խոստովանել սպանությունները, թեեւ նրա փաստաբանը դեմ էր:

Մեղադրական կողմը նշել է, որ Դալթոնին մեղքի խոոստովանության դիմաց արդարադատության հետ որեւէ գործարք չեն առաջարկել: Նրա վճռի հրապարակումը նշանակված է փետրվարի 5-ին:

Դատարանում Դալթոնն ասել է, որ դարձել է Uber հավելվածի «խամաճիկը», որը ինչպես նա կարծում է վերահսկել է նրա «միտքն ու մարմինը» եւ ստիպել է 5 ժամ շարունակ կրակել մարդկանց վրա:

4-ը սպանվել են Cracker Barrel ռեստորանում, երկուսը՝ Kia-ի ավտոսրահում:

Նրանցից ոչ ոք Uber-ի հաճախորդ չի եղել, սակայն սպանությունների միջակայքում Դալթոնը շարունակել է  Uber-ով տաքսի պատվիրած մարդկանց տեղափոխել:

Բոլոր սպանությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 20-ին: