Թաիլանդում անհայտ անձինք սպանել են դպրոցը պահպանող չորս կամավորների։ AP-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պատանի քաղաքում, որը 2004 թվականից տառապում է անջատողական մուսուլմանների հարձակումներից։
Հարձակվողները պետական անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով են եղել։ Նրանք կրակել են կամավորների վրա, վերցրել նրանց զենքը եւ փախել։





























