Հունաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ինը մարդ, որպես նախազգուշական միջոց, բժշկական օգնություն է ստացել այն բանից հետո, երբ սպիտակ փոշով ծրարներ են ուղարկվել ամբողջ երկրով մեկ հինգ համալսարանական ավաններ՝ տեղեկացնում է AP-ը։
Փոստի չորս եւ համալսարանի հինգ աշխատակիցների մոտ չի հայտնաբերվել որեւէ ախտանշան, որ լինում է քիմիական նյութերից թունավորման դեպքում։ Պաշտոնյաները հավելել են, որ առնվազն երեք ծրարներն ուղարկվել են Հնդկաստանից։
Բոլոր նամակները, որոնք առաքվել կամ բռնագրավվել են չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, հանձնվել են պետական լաբորատորիա՝ ստուգման համար։





























