Ալմաթիում առողջարանի տարածքում ուղղաթիռ է ընկել: Տեղեկությունը հաստատել է Ղախաստանի ՆԳՆ-ի ԱԻ կոմիտեն, հայտնում է  Tengrinews.kz-ը:

Դեպքը տեղի է ունեցել 16:05-ին Նաուրիզբայ շրջանի Տաուսամալի միկրոշրջանում:

««Ալատաու» առողջարանի բաց տարածքում տեղի է ունեցել Sky Service ավիաընկերության Eurocopter-130 մասնավոր ուղղաթիռի անկումը, առանց այրվելու», - ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչ Նուսուլթան Նուրահմետովը:

Ուղղաթիռի 1968 թվականի ծնված օդաչուն շտապ օգնության մեքենայում մահացել է: Ուղղաթիռը ուղեւորվում էր Բորալդայ-Մեծ Ալմաթիական լիճ երթուղով: