Իսրայելն ու Չադը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները դրանք խզելուց 47 տարի անց: Այդ մասին հայտնել է վարչապետ Բենյամին Նետանյահուն աֆրիկյան պետություն կատարած այցի ընթացքում:

Նետանյահուն եւ Չադի նախագահ Իդրիս Դեբի Իտնոն «հայտարարել են Չադի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին»:

Իսրայելի եւ Չադի միջեւ հարաբերությունները խզվել էին 1972 թվականին:

«Երկու կողմերը առանցքային են համարում հարաբերությունների վերականգնումը հետագա համագործակցության համար ի շահ երկու երկրների»,-ասվում է հայտարարության մեջ: Նետանյահուն թվիթերյան գրառման մեջ դա անվանել է «պատմական պահ»:

Նրա մեկօրյա այցը հաջորդել էր նոյեմբերին Դեբիի՝ Իսրայել կատարած այցին: