Եվրոպական միության խորհուրդը (ԵԽ) քիմիական զենքի նոր ռեժիմի համաձայն պատժամիջոցներ է սահմանել ինը ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

Ինչպես նշվում է, պատժամիջոցների ներմուծումը կապված է  անցյալ տարվա մարտին Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման հետ, երբ ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան ենթարկվեցին նյարդա-պարալիտիկ նյութի ներգործությանը։

«Այս ցուցակը ներառում է ԳՀՎ-ի երկու պաշտոնյաների, ինչպես նաեւ Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին եւ նրա տեղակալին, ովքեր պատասխանատու են թունավոր նյարդա-պարալիտիկ նյութերի պահպանման, փոխադրման եւ կիրառման համար», - հաղորդում է «Գազետան»: