Հունաստանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել միգրանտների օգնության կազմակերպությունում աշխատող բրիտանացուն եւ հույն զինվորին, որոնք երկուսն էլ կալանավորվել են Թուրքիայի հետ սահմանին՝ հայտնում է AP-ն։

Օրեստիադա քաղաքի դատախազը նրանց մեղադրել է լրտեսության մեջ, քանի որ նրանց մոտ գտնվել են ռազնական օբյեկտների եւ սահմանապահ շրջանների լուսանկարներ։

29-ամյա հույն սերժանտը ծառայում էր սահմանապահ ստորաբաժանումում եւ կալանավորման ժամանակ ծառայության մեջ չի եղել։

Էվրոս շրջանը Թուրքիայից Հունաստան միգրանտների անօրինական ներթափանցման հիմնական կետն է։