Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է մինչեւ 16-ի, հյատնում է La Prensa de Lara-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ մարդիկ են մահացել Պորտուգեսա, Բարինաս, Տաչիրա, Կարակաս, Ամասոնաս եւ Բոլիվար նահանգներում:

Ավելի վաղ հաղորդվում էր բողոքի ցույցերի հետեւանքով 6 զոհվածի մասին:

Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն ճանաչել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: ԱՄՆ-ն աջակցել է Գուայդոյին եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ արել իշխանությունը փոխանցել Ազգային ասամբլեայի խոսնակին:

Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ երկրի բանակը չի ճանաչում Խուան Գուայդոյի նախագահությունը: