Վանաձորում, հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 38-ամյա Արփինե Հ.-ն իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Շալվա Է.-ի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Nissan-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: