ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հողակտոր չունի Հրազդանի անտառային ֆոնդի տարածքում։

«Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ  հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի  թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել։