Ավստրալիայում էքստրեմալ շոգը «սպանել» է ավելի քան 90 վայրի ձիերի: BBC-ն հայտնում է, որ անտառապահները սատկած եւ սատկող կենդանիներին հայտնաբերել են Ալիս Սփրինգսից ոչ հեռու ցամաքած ջրափոսում:
Ջրազրկումից եւ սովից արդեն սատկել է մոտ 40 կենդանի: Ողջ մնացած ձիերը սատկել են ավելի ուշ:
Սա տեղի է ունենում Հարավային Ավստրալիայում ռեկորդային բարձր՝ 49,5°C ջերմաստիճանի ֆոնին:
Ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 47,7°C՝ գերազանցելով 1939 թվականի ռեկորդը:




























