Փենսիլվանիայի բնակիչը պնդում է, որ ալիգատորն իրեն օգնում է դեպրեսիան հաղթահարել:
AP-ն հայտնում է, որ Ջոի Հենին պատմել է, որ իր 1,5 մետր երկարության Ուոլի անունով ալիգատորը սիրում է փաթաթվել եւ գրկվել:
Հենին ասում է, որ իր բժշկի հավանությունն է ստացել Ուոլիին օգտագործել էմոցիոնալ աջակցության համար այն բանից հետո, երբ ինքը չի ցանկացել դեպրեսիայի դեմ դեղերն ընդունել:
Նրա խոսքով՝ Ուոլին ուտում հավի թեւիկներ եւ պլաստիկե լճակում է ապրում Սքրափի անունով ալիգատորի հետ: Հենին ընդունում է, որ Ուոլին վտանգավոր վայրի կենդանի է եւ գուցե կարող է պոկել իր թեւը, բայց ասում է, որ նրանից երբեք չի վախեցել:





























