Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս հունվարի 24-ին, ժամը 13.45-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկել 44-ամյա Տիգրան  Վ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր  քրեական  օրենսգրքի  38-205 հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի (Հանցակցությունը հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն) մեղադրանքով: