Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների  ծառայողների եւ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության  Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Նունե Մ.-ն:

Նա 2018թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական  օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը)  մեղադրանքով: