Ս.թ. հունվարի 24-ին ժամը 19:30-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները Քարեգահ-Վարդուտ ավտոճանապարհին զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Դ-ի վարած «Տոյոտա Հերուս» մակնիշի ավտոմեքենան:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի սրահում հայտնաբերվել է վերջինիս անվամբ հաշվառված եւ ուղեւոր՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ 57-ամյա Մ. Ս-ի անվամբ հաշվառված «ՏՕԶ» տիպի ողորկափող հրացաններ, իսկ ուսապարկի մեջ վայրի այծամի միս, որը վերջինս նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, ապօրինի որսացել է Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղի ավտոճանապարհի մոտակայքից:

Որսը եւ հրացաններն առգրավված են:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: