Հունվարի 24-ին Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակչուհի, 30-ամյա Ք. Ս-ն չարաշահելով Ասկերանի շրջանի բնակչուհի, 93-ամյա Ա. Հ-ի վստահությունը 2018թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. հունվար, պարբերաբար վերջինիս պատկանող բջջային հեռախոսահամարից իր բջջային հեռախոսահամարին է փոխանցել գումարներ:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:




























