Հունվարի 24-ին ժամը 16:30-ին Հադրութի ՀՓՄ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվում:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:15-ի սահմաններում անչափահաս, Հադրութ քաղաքի բնակիչ, 12-ամյա Գ. Դ-ի կողմից լուցկու այրվող հատիկը անզգույշ նետելու պատճառով մասամբ հրդեհ է բռնկվել Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում կայանված, նույն քաղաքի բնակիչ 26-ամյա Հ. Խ-ին պատկանող «Մոսկվիչ-21412» մակնիշի խոտանված, անսարք ավտոմեքենայի սրահում ինչի հետեւանքով այն մասամբ այրվել է:
Վնասի չափը եւ դեպքի մանրամասները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:




























