Անտարկտիդայում հետազոտողների կողմից հավերժ սառած մայրցամաքի ընդերքում հորատած երկու անցքերը թույլ են տալիս ուսումնասիրել նախկինում անհասանելի երկրաբանական շերտերը, որոնք գիտնականներին պետք է տեղեկացնեն մոլորակի կլիմայի ապագայի մասին, հայտնում է Planet-today-ը:
Ենթադրվում է, որ Արեւմտյան Անտարկտիդայում հորատանցքերը թույլ կտան ավելի ճշգրիտ որոշել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արագությունը:
Գիտնականները եւ ինժեներներն ասում են, որ 2152 մետրանոց անցքը, որն առաջացել է 63 ժամյա անդադար հորատման արդյունքում, ռեկորդային է դարձել իր խորությամբ:
«Աշխատանքները կատարվել են 30 աստիճանից ցածր պայմաններում, ինչը լրացուցիչ փոփոխությունների պատճառ էր դառնում: Սակայն մենք կարողացել ենք Արեւմտյան Անտարկտիդայի սառցե ծածկի մեջ ավելի քան 2 կմ-ով խորանալ», — ասում են խմբի ներկայացուցիչները:
Քիթ Մակինսոնը՝ Բրիտանական անտարկտիկական ծառայության ֆիզիկական օվկիանոսագետն ասում է, որ տեղանքում աշխատանքները կշարունակվեն մինչեւ փետրվարի վերջ, մինչեւ գիտնականները հետագա հետազոտությունների համար բավականաչափ տվյալներ չստանան:




























