Հարավային Կարոլինայի Յորք նահանգից ամերիկացի Ջասթին Մաքսվեյնը 110 կիլոգրամով նիհարել է այն բանից հետո, երբ սկսել է շնչահեղձ լինել եւ այլեւս չկարողանալ քայլել, գրում է Daily Mail-ը:
27 տարեկանում ամերիկացին 270 կգ էր կշռում: Դրա մեղավորն, ըստ նրա, իր մայրն է, որը լքել է ընտանիքը, երբ տղան 5 տարեկան էր: Կինը թմրանյութեր էր ընդունում եւ հետո առաջին անգամ տղայի կյանքում հայտնվել էր, երբ նա 10 տարեկան էր:
Մոր հետ հազվադեպ հանդիպումներից հետո Մաքսվեյնի մոտ սթրես է սկսվել: 18 տարեկանում նա 150 կգ է կշռել, իսկ 27-ում՝ 270:
Մաքսվեյնը դիմել է բժշկի եւ որոշել ավելորդ ճարպի եւ մաշկի հեռացման վիրահատության ենթարկվել: Մինչեւ վիրահատությունը նա 50 կգ էր կորցրել եւ կարողանում էր ինքնուրույն կլինիկա հասնել:
Վիրահատությունից եւ դիետայից հետո տղամարդը կարողացել է մինչեւ 160 կգ նիհարել՝ տոնելով այդ ձեռքբերումը եւ դաջվածք անելով:




























