Հնդկաստանի իշխանությունները մոտ 300 կոկորդիլոս են տեղափոխում աշխարհում ամենաբարձր արձանի (Գուջարաթ նահանգ) մոտ գտնվող պահեստարանից, տեղեկացնում է BBC News-ը։
Մոտ 3 մետր երկարությամբ կենդանիներին դնում են մետաղական վանդակների մեջ եւ տեղափոխում արձանից հեռու գտնվող վայր։
Նշվում է, որ կոկորդիլոսների տեղափոխման փաստը երկրում քննադատության ալիք է բարձրացրել։ Կենդանիների նոր բնակության վայրի մասին չի տեղեկացվում։
Անկախության հերոս, Հնդկաստանի վարչապետ Սարդար Վալաբհաի Պատելի 182 մետրանոց բրոնզե արձանի բացումը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին։
Հուշարձանը գտնվում է նահանգի գլխավոր քաղաքից՝ Ահմադաբադից 200 կմ հեռավորության վրա եւ արագ դարձել է զբոսաշրջիկների ուխտատեղի։ Նրանք գալիս են այստեղ ավտոբուսներով, քանի որ երկաթուղի գցված չէ։
Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով անտառտնտեության տեղի ներկայացուցիչներին, կոկորդիլոսներին տեղափոխելու որոշումն ընդունվել է զբոսաշրջիկների թվի ավելացման հետ կապված։




























