Հազարավոր ավստրալացիներ ողջ երկրում ցույցի են դուրս եկել՝ ի նշան «Ներխուժման օրվա» դեմ բողոքի. նրանք այդպես են անվանում Ավստրալիայի օրը եւ համարում են, որ այդ օրն անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել բնիկների դեմ, տեղեկացնում է AFP-ն։
Շատ ավստրալացիների համար Ավստրալիայի օրը, որը նշվում է հունվարի 26-ին, Մեծ Բրիտանիայի կողմից 1788թ. երկրի գաղութացման օրն է եւ զուգորդվում է բնիկների ճնշման հետ։
Մի քանի հազար մարդ է մասնակցել Մելբուռնում ամենամյա երթին։ Նրանք անցնում էին փողոցներով՝ վանկարկելով՝ «Միշտ եղել ու միշտ լինելու է բնիկների երկիր» բառերը եւ տանում էին պաստառներ՝ «Ավստրալիան հանցագործության վայր է» մակագրությամբ։
Հազարավոր մարդիկ դուրս էին եկել նաեւ երկրի բոլոր գլխավոր քաղաքների փողոցներ՝ ազգային տոնի օրը փոխելու պահանջով։




























