Ճապոնական ինն ընկերությունները, ներառյալ դեղագործական ձեռնարկություններն ու թերթերը, փոստով ստացել են կասկածելի փոշիով փաթեթներ, որը, ենթադրաբար, ցիանիդ է, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Բոլոր նամակներն ուղարկված էին «Աում Սինրիկե» ծայրահեղական կրոնական աղանդի մահապատժի ենթարկված անդամների անունից, որոնք 1995 թվականին Տոկիոյի մետրոյում արձակել էին սարին գազ:
Ուղարկողները պահանջում են 35 մլն հարավկորեական վոնի (31 հազար դոլար) փոխհատուցում բիտքոիններով, հակառակ դեպքում, ըստ ԶԼՄ-ների տվյալների, նրանք սպառնում են տարածել ցիանիդ պարունակող կեղծ դեղամիջոցներ: Պահանջը կատարելու վերջնաժամկետն է փետրվարի 22-ը:




























