Բժիշկները վիրահատության միջոցով բարեհաջող հեռացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ ուռուցքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ասադի գրասենյակին:

«Տիկին Ասմա Ասադի պայքարը չարորակ ուռուցքի դեմ շարունակվում է: Կրծքագեղձի վիրահատությունը, որն անցկացվել էր զինվորական հոսպիտալում, պսակվել է հաջողությամբ»,-նշվում է մամլո հաղորդագրության մեջ:

Օգոստոսին գրասենյակը տեղեկացրել էր, որ Ասմա Ասադի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի չարորակ ուռուցք վաղ փուլում: