ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Լիբիայի հարցով արտակարգ նիստ գումարելու մտադրության մասին:

Դաշինքի անդամ-պետությունների պաշտպանության նախարարները կհավաքվեն արդեն այսօր՝ փետրվարի 25-ին: Օրակարգում Լիբիայից օտարերկրացիների տարհանման եւ օգնության կարիք ունեցողներին օգնելու հարցն է:

Հակակառավարական ցույցերը Լիբիայում սկսվել են փետրվարի 16-ից: Ներկայումս երկրի արեւելքն ամբողջությամբ գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ: Տարբեր տվյալներով, մահացել է մինչեւ 1000 մարդ: